Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

09 ապր 2020 14:20

Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու

«ԱՄՆ-ում գտնվող վրացի դպրոցականներին վաղը հատուկ չվերթով կտեղափոխենք Վրաստան»: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մենք մեկ շաբաթ, 10 օր շարունակ աշխատում էինք և համատեղ որոշում կայացրեցինք, որ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնենք հատուկ միջոցներով: ԱՄՆ կառավարությունը Դոհայից կկազմակերպի չվերթ Վրաստան, իսկ վրացական կողմը կապահովի Դոհանից աշակերտների հայրենիք վերադարձը: Միաժամանակ, ՀՀ-ի խնդրանքին ընդառաջ, նույն չվերթով կտեղափոխենք նաև ՀՀ 35 քաղաքացու և մեկ դպրոցականի»,- հայտարարել է վարչապետ Գախարիան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր