Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

10 ապր 2020 10:58

Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17:00-ն ներառյալ հայտարարված է արտակարգ դրություն: Համաձայն արտակարգ դրության մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»:


Սա նշանակում, է որ արտակարգ դրությունը երկարաձգելու պարագայում այն լոկալ՝ տեղային բնույթ է կրելու: Որոշ տեղեկություններով, քննարկվում է ռեժիմը մայրաքաղաքում եւս 30 օր շարունակելու հարցը: Եվ քանի որ արտակարգ դրության ժամկետը լրանում է ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին, ապա սպասվում է, որ դրա երկարացման կամ դադարեցնելու մասին հայտարարությունը պետք է տարածեն ամենաուշը ապրիլի 13-ի երեկոյան։ Եթե երկարացնեն, նախագիծը պետք է ընդունվի ԱԺ-ում։ Ի դեպ, ապրիլի 14-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր