Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

10 ապր 2020 14:53

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Ըստ նոր կարգի՝ մարդկանց մի մասը ստուգվելու է այսպես կոչված՝ «արագ թեստերով»: Այսպիսի թեստերը նախատեսված են կալանավայրերի, ծերանոցների, նյարդահոգեբանական դիսպանսերների, պաշտպանության նախարարության ու հոգևորականների համար: Դրական պատասխանի դեպքում՝ անձը կուղարկվի ինքնամեկուսացման ու հավելյալ թեստավորում կանցնի՝ լաբորատորիայում: Արագ թեստավորումը կվերաբերի նաև ռիսկային խմբերին՝ հիվանդացածների հետ կոնտակտներին, բարձր տարածվածության ռիսկ ունեցող գոտիների բնակիչներին, նաև ռազմավարական նշանակությամբ օբյեկտներում աշխատողներին՝ առանց նախանշանների:

Նախանշաններ ունեցող մարդիկ պետք է բժշկի խորհրդատվություն անցնեն, ու նրա նշանակման դեպքում՝ կլինիկայում լիարժեք լաբորատոր թեստավորման դիմեն:


Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անցկացվել է բուժանձնակազմի նախապատրաստում, բացի այդ յուրաքանչյուր շրջանում բացվել են բարձր ջերմաստիճանով անձանց համար կենտրոններ, որոնք ընդունում են միայն կորոնավիրուսին բնորոշ նախանշաններով պացիենտների:

Բացի դրանից՝ Վրաստանի քաղաքացիները կարող են 112 ծառայություն դիմել, որպեսզի ընտանեկան կամ գյուղական բժշկի խորհրդատվություն ստանան: Վարակաբանների խորհրդատվությամբ՝ Վրաստանի 12 քաղաքներում հսկիչ անցակետեր են ստեղծվել, որտեղ ելումուտ անողները ջերմաչափվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր