Արսեն Թորոսյան, մի դիմեք մանիպուլյացիների՝ ստեղծելով տպավորություն, թե մինչ այսօր վերահսկում էիք

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին թող չթվա, թե վիրուսը նոր է դուրս եկել նրա վերահսկողությունից: Մինչ այսօր էլ նա ոչ թե վերահսկում էր վիրուսի տարածումը, այլ ընդամենը արձանագրում:
Այնպես որ մի դիմեք մանիպուլյացիների՝ ստեղծելով տպավորություն, թե մինչ այսօր վերահսկում էիք:
Եկեղեցիներում զանգվածային միջոցառումները չկանխելո՞վ էիք վերահսկում, թե՞ փողոցում ձևական թուղթ ստուգելով:
Նախարարի կողմից սա ապապրոֆեսիոնալ մոտեցման և պետական մտածողության բացակայության դրսևորում է»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում առողջապահության նախարար ԱՐսեն Թորոսյանը հայտարարել էր.
Եթե նախկինում գրանցվում էր 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, ապա հիմա լինում է 16-20 դեպք՝ տարբեր աղբյուրներից։ Հետևաբար, վիրուսի շրջանառությունը՝ որպես էդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, և հիմա մեր խնդիրն է ամեն հնարավոր աղբյուրը գտնել, շփման մեջ եղած մարդկանց մեկուսացնել, թեստավորել, վիրուսը հայտնաբերել և բուժել»։
Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ գործողությունը արվելու է, քանի դեռ պետությունն ուժ ունի, և երբ ազգովի ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից դուրս կգան, միայն թեստավորումն ու բուժումը կիրականացվի, մեկուսացումն էլ իմաստ չի ունենա, քանի որ տարածումը արդեն շատ մեծ կլինի։