Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

11 ապր 2020 10:07

ԱՄՆ-ում առաջարկել են «պատժել» Չինաստանին կորոնավիրուսի համար․ Lenta.ru

ԱՄՆ-ում առաջարկել են «խստորեն պատժել» Չինաստանին կորոնավիրուսի համար։ Այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեհեմը, նրա ելույթի տեքստը հրապարակել է Washington Examiner-ը։


«Մենք՝ ԱՄՆ Սենատը, չենք մեղադրում Թրամփին, մենք մեղադրում ենք Չինաստանին։ Չինաստանը պատասխանատու է ամերիկացիների 16 հազար մահերի համար և 17 միլիոն գործազուրկ դարձած քաղաքացիների համար»,- ասել է քաղաքական գործիչը։ Նրա կարծիքով, վիրուսի այսչափ զանգվածային տարածումը Չինաստանի կառավարության թողտվությամբ է եղել։


Գրեհեմը ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է «ստիպի Չինաստանին փոխել իր վարքը»։ Մասնավորապես, նա կոչ է արել Վաշինգտոնին ստիպել Պեկինին դուրս գրել պարտքի մի մասը։ Նրա խոսքերով, երկիրը պետք է փոխի իր վարքը։

Վերջին տվյալների համաձայն ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացության 474,8 հազար դեպք է գրանցվել, 17,7 հազար մարդ մահացել է, իսկ 27,3 հազարը բուժվել են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր