Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք       ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից    

13 ապր 2020 10:17

Նոր տեսակի կորոնավիրուսն ավելի լավ է «թաքնվում»,ախտանշաններն ավելի ուշ են նկատվում

Հոնկոնգի գիտնականները եզրակացության են եկել, որ COVID-19-ը կարող է երեք անգամ ավելի շատ հարուցիչներ արտադրել, քան SARS թոքաբորբի համաճարակի պատճառ դարձած վիրուսի շտամը: Միևնույն ժամանակ` նոր տեսակի կորոնավիրուսն ավելի լավ է «թաքնվում»: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Գիտնականներն ուսումնասիրել են վեց վարակված հիվանդների թոքային հյուսվածքները: Արդյունքում պարզվել է, որ COVID-19 վիրուսը 48 ժամում 3.2 անգամ ավելի շատ հարուցիչներ է արտադրել, քան SARS վիրուսը: Բացի այդ, կորոնավիրուսի հայտնաբերման գործընթացը բարդանում է, քանի որ այն առավել դանդաղ իմունային և բորբոքային ռեակցիաներ են տեղի ունենում, և ախտանշաններն ավելի ուշ են նկատվում:

«Գրեթե հնարավորություն չկա վիրուսը զսպելու հուլիսից շուտ»,- ասել է Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Յուեն Կվոկ-յունը, որը գլխավորել է հետազոտական աշխատանքները:


Կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 110 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.8 միլիոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր