Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

13 ապր 2020 10:00

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել օրերս Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրայի գրառման կապակցությամբ: Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է։


Հանրայային ռադիոյի փոխանցմամբ, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:


Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Անկարայում Չինաստանի դեսպան Դենգ Լին և Պեկինի Արտաքին գործերի նախարարությունը ջանքեր են գործադրել այդ հարցը լուծելու համար:


Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել:


Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով ապրիլի 9-ին Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, մասնավորապես՝ 120 թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 հազար թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոց, 100 հազար պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:


«Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաև ՉԺՀ պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներն ու սարքավորումները», — ասված էր Կառավարության հաղորդագրությունում:


Ավելի վաղ «Էրմենիհաբեր»-ը գրել էր, որ թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։


Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել  և նշել են, որ Թուրքիայում այն բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր