Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

13 ապր 2020 13:33

Մեծ Բրիտանիային սպասում են հիվանդության երկրորդ և երրորդ ալիքները. BBC

Մեծ Բրիտանիան կարող է դառնալ եվրոպական այն երկիրը, որի վրա կորոնավիրուսային պանդեմիայի բացասական ազդեցությունն ամենամեծը կլինի: Այսպես են կարծում աշխարհում ամենամեծ բարեգործական հիմնադրամներից մեկի՝ կենսաբժշկական հետազոտությունները ֆինանսավորող Wellcome Trust-ի փորձագետները: Այս մասին ասել է հիմնադրամի տնօրեն Ջերեմի Ֆարրարը BBC-ին տված հարցազրույցում:
Ֆարրարը, որը զբաղվում է բրիտանական կառավարության խորհրդատվությամբ, կոչ է արել դաս քաղել թույլ տված սխալներից և լուծել թեստերի զանգվածային արտադրության և կիրառման հետ կապված հարցերը և ժամանակ գտնել՝ վերազինելու առողջապահական համակարգը:

Նա կարծում է, որ Մեծ Բրիտանիային սպասում են հիվանդության երկրորդ և երրորդ ալիքները, որոնք հնարավոր է մեղմել միայն պատվաստանյութերի ստեղծմամբ և զանգվածային պատվաստումների միջոցով, ինչի համար կպահանջվի առնվազն մեկ տարի:
«Ես շարունակում եմ հուսալ, որ այս ամենը մենք կկատարենք տասներկու ամսվա ընթացքում, բայց սա, իհարկե, աննախադեպ հավակնոտ նպատակ է»,- ասել է հիմնադրամի տնօրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրեթե 80 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով,  մահացել է 10 հազար մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր