Մեկը սրտաճաք է անում, մյուսն էլ վտանգի զգացողությունը բթացնում.«Իրատես»
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1552051156-4266.jpeg)
Մինչդեռ ի՞նչ ունենք այսօր. բժիշկներն ու հոգեբանները լռում են, խոսում են միայն պաշտոնյաները, որոնց հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են իրար։ Երբ վիրուսի վերաբերյալ առողջապահության նախարարն է շտապում տեղեկություն տրամադրել, հասկանալի է, բայց երբ վարչապետն է բոլորից առաջ ընկնում ու ամեն հարցում ցանկանում առաջին «սուրհանդակը» լինել, արդեն ծիծաղելի էլ չէ։
Երբ եւս մեկ ամսով էլ է արտակարգ դրությունը երկարաձգվում, անհանգստացնող է մարդկանց ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեբանական վիճակը։ Ի վերջո, բոլորը չէ, որ նույն կերպ են արձագանքում վիրուսի վերաբերյալ տեղեկություններին։ Մի մասի վրա վարակակիրների օր օրի ավելացող թիվը հոգեբանական մեծ ճնշում է առաջացնում, երբ դրան էլ գումարվում է առողջապահության նախարարի այն հայտարարությունը, թե վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, պատկերացնու՞մ եք, թե ինչ է լինելու մեկուսացած, հոգեբանորեն վատ վիճակի մեջ հայտնված մարդկանց հետ։ Մինչդեռ մեկ ամիս էլ պիտի դիմանալ, իսկ վարակվածների թիվն ավելի է մեծանալու։
Այս իրավիճակում պետք է հոգեբանները խոսեն ու մարդկանց բացատրեն իրավիճակը, խորհուրդներ տան, վարակաբանները ներկայացնեն հիվանդության մասին ստույգ ու արդեն հայտնի փաստեր, վտանգների մասին նախազգուշացնեն, փարատեն հանրության շրջանում պտտվող միֆերը։ Բայց հասարակությունն այսօր մնացել է վարչապետի ու առողջապահության նախարարի մատուցած լրահոսի հույսին, որոնցից մեկն ասում է, թե շուտով բնականոն կյանքին կանցնենք, իսկ մյուսն էլ, թե վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, 1-2 տարի հնարավոր չի լինելու վերադարձ նախկին կյանքին։
Վիրուսի վերաբերյալ մասնագիտորեն ոչ կոմպետենտ վարչապետը, ինչպես ինքն է ասում, չափից շատ խուճապը կանխում, այն է՝ վտանգի զգացողությունը բթացնում է, իսկ առողջապահության նախարարն էլ իր հայտարարություններով սրտաճաք է անում նյարդերից թույլ մարդկանց։ Ի վերջո, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է վայր դնի վարակաբանի իր «դափնիներն» ու թողնի, որ մասնագետները հանրության հետ խոսեն, բացատրեն իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում