Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

14 ապր 2020 12:33

Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ

Ապրիլի 14-ի գիշերը կրակել են դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ։  Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է, որ ապրիլի 14-ին` ժամը 1։42-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի Օրբելի 8 հասցեից: Հայտնել են, որ կրակել են բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:


«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` 1.20-ին անհայտ անձը անհայտ զենքով կրակել է նշված բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը վնասել է պատուհանի ապակին, կպել բնակարանի պատին ու ընկել մահճակալի վրա: Գնդակը հայտնաբերվել և վերցվել է»,- ասել է Գաբրիելյանը։


Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ;


Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր