«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

14 ապր 2020 12:52

Մուտքերը, որտեղից ընտանիքներին տանում են մեկուսացման, չեն ախտահանում. Չարենցավանի բնակիչ

«3 օր առաջ 2 ընտանիք է մեկուսացվել․․․»


Չարենցավանի բնակիչները բողոքում են, որ քաղաքը բարձիթողի վիճակում է արտակարգ դրության օրերին, շենքերը, որտեղից կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների են մեկուսացնում, չեն ախտահանվում։


«3 օր առաջ 2 ընտանիք է մեկուսացվել տարբեր մուտքերից։ Որոշ ժամանակ անց նույն թաղամասի համատիրության ներկայացուցիչը զանգում է տվյալ մարդկանց դրկից հարևաններին, զգուշացնում է այդ մասին և հանձնարարում, որ իրենք էլ դուրս գան իրենց մուտքն ախտահանեն, քանի որ իրենք չեն անելու դա։ Իմ հարեւանի ընտանիքին էլ են տարել, մուտքը չեն ախտահանել։ Միայն տոպրակներ են նկարում օգնության, գովազդ անում իրենց։ Եթե հանկարծ բարձրաձայնում ես էլ այդ ամենի մասին, ասում են՝ էլի սկսեցիք, էլի դո՞ւք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավանի բնակիչներից մեկը, որի անունը իր խնդրանքով չենք հրապարակում։


Տիկնոջ խոսքով՝ իրենց շենքից նույնպես մեկուսացրել են մի ընտանիքի, սակայն մուտքը չեն ախտահանել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր