Երթուղայինների վարորդներն անելանելի վիճակում են.Մնացել է օպերացիա անեմ, հղիանամ, որ փող ստանամ. բողոքի ակցիա
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/01/%D5%A5%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6.jpg)
Նրանց խոսքով, հարկադիր պարապուրդի են մատնվել, որևէ փոխհատուցում իրենք չեն ստացել։
«Ոչ մի ծրագրի մեջ չկանք»,- նշում են երթուղայինների վարորդները։
«Երեխեքին ինչ ասեմ՝ մի ամիս հաց մի կերեք։ 5-6 տարեկան երեխաներ են, ես նրանց ինչ բացատրեմ»,- ասում է վարորդներից մեկը։
«Ասում են մնացեք տանը՝ մեկս մյուսի համար։ Բայց մեր համար ի՞նչ են անում։ Միակ աշխատողն եմ, 7 շունչ է տանը»,- շարունակում է մեկ այլ վարորդ։
Նրանք նշում են, որ ունեն վարկեր, պարտքեր, որոնք պետք է մուծեն, սակայն գումար չունեն։
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ 250-ից ավելի վարորդներ են հարկադիր պարապուրդի մատնված։
«Գիտենք՝ ինչ իրավիճակ է երկրում։ Բոլորին առողջություն ենք մատնում։ Մեր խնդիրն այն չէ, որ այսօր ավելի շատ խնդիրներ առաջացնենք, ուղղակի ուզում ենք իմանանք, թե այդ աջակցության ծրագրերից որի մեջ ենք մենք մտնում»,- ասում են վարորդները։
Մեկ այլ վարորդ էլ կատակեց. «Մնում է է գնամ օպերացիա լինեմ, հղիանամ, գնամ փող ստանամ։
Բա ի՞նչ ասեմ։ Բոլորին հատկացnում են, շոֆերը գլոբուսից դուրս է։ Վարձով ապրող եմ, ընտանիք եմ պահում, բա ինչո՞վ պահեմ»,- ասում է վարորդներից մեկը։