Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու          Մետրոն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով       Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը    

14 ապր 2020 14:36

Տեսանյութ.Կարող ա ՞ ՔԿՀ-ի դռան մոտից պիտի գոռամ՝ կալանավոր, ձեզ ծեծել են, թե ոչ

Խորհրդարանական վերահսկողության պետությունում պատգամավորն ինչո՞ւ նախարարի համաձայնություն պետք է ստանա, զանգի, ասի՝ մի հատ ասեք, թող մեզ թողնեն ներս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, ԱԺ–ում «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Խնդիրը կա, հակառակ դեպքում ինքնանպատակ նման նախագիծ չէր ներկայացվի։ Հարգելի տիկին փոխնախարար, ասում եք՝ ցուցում ենք տվել ՔԿՀ ղեկավարությանը, որ չարգելեն, այսինքն՝ դուք էլ եք գտնում, որ խնդիրը կա, դրա համար էլ ցուցում եք տվել, եթե ամեն ինչ իր տեղը լիներ, ցուցում տալիս էիք, որ ի՞նչ անեիք,  եւ մի՞թե այդ հարցերը ցուցումներով պետք է կարգավորվեն։ Վաղվա նախարարն էլ գալու է ասի՝ այդ ցուցումը վերացրեք, դրա համար դա պետք է օրենքով լինի։ Ձեր ներկայացրած դիրքորոշումը՝ ասում եք վարչակազմի ներկայությամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ ո՞նց պետք է արտահայտվի,  օբյեկտիվությունը բա ո՞ւր մնաց»,– ասաց նա։


Պետրոսյանը նաեւ օրինակ բերեց. «Այն օրը ինձ զանգահարել է մի կին, ում ամուսինը Արամավիր քրեակատարողական հիմնարկում է, ասում է՝ խնդրում եմ այցելեք, ամուսնուս ծեծել են, չեն տեղափոխում հիվանդանոց։ Հիմա ես գնում, մտնում եմ, վարչակազմը շատ սիրալիր դուռը բացում է, ասում է հարգելի պատգամավոր ներս եկեք, բայց տեսակցելու իրավունք չունեք։ Կարո՞ղ է գնում ենք քրեակատարողական հիմնարկ մթնոլորտային օդի ճնշումը չափելու։ Ես ի՞նչ է, պետք է այդ հիմնարկի դռան մոտից ասեմ՝ կալանավոր այսինչյան ձեզ ծեծե՞լ են, նա էլ այնտեղից գոռա՝ այո կամ ո՞չ։ Տեսակցելու իմաստը, ո՞րն է հարգելի գործընկերներ, որ այցելելու իրավունք ունեցողը կարողանա իրավիճակն իր աչքով տեսնել եւ գնահատական տալ։ Ժողովուրդը մեզ վստահել է, մենք էլ որպես ԱԺ ընտրել ենք նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ,ՍԴ նախագահ, ո՞ւմ մենք չենք վստահում, ինչի՞ համար չենք վստահում։ Սա ճիշտ նախագիծ է եւ մենք տրամադրված ենք կողմ քվեարկել»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր