Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

14 ապր 2020 15:14

Կոմունալ վճարների փոխհատուցման ևս մեկ ծրագիր է մշակվում.Ցածր վարձատրվողներին հրատապ օգնություն կտրամադրվի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այժմ քննարկվում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը, որը կրկին վերաբերում է կոմունալ վճարների փոխհատուցմանը։


«Կոմունալ վարձավճարների փոխհատուցման հետ կապված ևս մեկ ծրագիր է մշակվում։ Մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- ասաց նա։


Բաթոյանի խոսքերով,  արդեն շուրջ 18.000 քաղաքացուց ստացված դիմում կա, որի համար արդեն 1,4 մլրդ դրամ բանկերում հասանելի է։

«Նշեմ նաև, որ փաստացի հաստատվել է 27.000 քաղաքացու դիմում՝ գումարի չափը 1,8 մլրդ դրամ։ Խոսքը վերաբերում է 4-րդ և 8-րդ միջոցառումներին»։

Բազմազավակ ընտանիքներին աջակցություն կտրվի, թե ոչ՝ Բաթոյանը նշեց. «Ցածր վարձատրվող աշխատավարձի պարագայում ընտանիքին հրատապ օգնություն կտրամադրվի։ Մենք ունենք դասական աջակցության ձևեր խոցելի խմբերում գտնվող մարդկանց համար»։ Նա նաև շեշտեց, որ չպետք է միայն ֆիքսվել հակաճգնաժամային աջակցության ծրագրերի վրա։

Նախարարն ընդգծեց, որ 5 օրում թեժ գծին ստացել են շուրջ 5 հազար զանգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր