Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

14 ապր 2020 15:53

Աջակցություն ստանալո՞ւ են այն ընտանիքները, որտեղ չկան անչափահաս երեխաներ, բայց կա թոշակառու

Աջակցություն ստանալո՞ւ են այն ընտանիքները, որտեղ չկան անչափահաս երեխաներ, բայց կա թոշակառու, սակայն տան մյուս անդամները չեն աշխատում: Այսօր` ապրիլի 14-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ կոմունալ փոխհատուցման ծրագրերը բոլորի համար են՝ անկախ այն հանգամանքից՝ այս ծրագրերից որևէ մեկի շահառու հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ:

«Բացի դրանից՝ եթե խոսքը սննդի փաթեթների կամ տարբեր այլ միջոցների մասին է, ապա այլ միջոցներով՝ մարզպետարանների, ՀԿ-ների կողմից, աջակցություն տրամադրվում է»,- ասաց նախարարը:


Լրագրողի կողմից հարց հնչեց նաև 11-րդ ծրագրի շահառուների մասին: Նշվում է, որ այդ ծրագրից օգտվելու է 220 000 բաժանորդ, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստի ժամանակ ասել էր, որ ըստ իրենց տվյալների՝ այդ շրջանակում կա ընդամենը 20 000 քաղաքացի: Արդյո՞ք թվերը ուռճացված չեն և այն քաղաքացիները, որ սպառել են նշվածից շատ գազ և հոսանք, ինչպե՞ս պետք է դա վճարեն, եթե չեն աշխատում:


«Տվյալները մենք վերցրել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, իրենց հետ համագործակցության արդյունքում: Ճշտելու համար քաղաքացիները կարող են դիմել այդ հանձնաժողովին, ինչ վերաբերում է կոմունալների վճարելուն, նշեմ, որ բաժանորդների բավականին մեծ մասը, եթե չասեմ գերակշռող մասը, այն ոլորտներից է, որտեղ աշխատանք չի սահմանափակվել պարետի որոշմամբ»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր