Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

14 ապր 2020 16:15

Որտեղի՞ց է եկել վարակը, կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում. Politico

ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և պետական գործերի հարցերով հանձնաժողովը լայնածավալ քննություն է սկսում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ծագման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրան տրված պատասխանի վերաբերյալ:


Ինչպես նշում է Politico-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի նահագահ Ռոն Ջոնսոնը:


«Հանձնաժողովը պետք է ամբողջական քննություն անցկացնի այն հարցերի վերաբերյալ, թե ինչու երկիրն առավել լավ նախապատրաստված չի եղել համավարակին դիմակայելու համար, ինչու  դեղագործական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումներն արտադրվում են արտերկրում, ինչպիսին է եղել ԱՀԿ-ի պատասխանը վարակին և ինչպես է վարակը տարածվել առաջացման վայրում»,-ասել է Ջոնսոնը:


Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք առավելապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից բաղկացած հանձնաժողովը նույնպիսի մանրամասնությամբ կքննի համավարակի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունը, որով պատրաստվում է քննել Չինաստանի և ԱՀԿ-ի դերակատարումը:


Աղբյուրն ընդգծում է, որ հանձնաժողովի քննությունն առավելապես կենտրոնացած է լինելու Չինաստանի և ԱՀԿ-ի վրա:


«Որտեղի՞ց է եկել այս վարակը, արդյո՞ք այն կենդանուց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում: Մենք նաև պետք է իմանանք՝ ինչ դերակատարում կարող է ունեցած լինել ԱՀԿ-ն այս ամենը կոծկելու հարցում»,-ասել է Ջոնսոնը:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ապագայում դեռ պետք է գտնել կորոնավիրուսի համավարակի մեղավորին՝ նշելով, որ Չինաստանը ժամանակին հիվանդության մասին տվյալներ չի տրամադրել:


«Մենք ցավում ենք, որ այս վարակը, այդ համավարակը, որը սկսվել է չինական Ուհանում, բավականաչափ արագ հայտնի դարձավ։ Չինաստանի կառավարությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ժամանակին այդ տեղեկությունը չի տրամադրել», - հայտարարել էր Պոմպեոն։


Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի համավարակի պատճառով աշխարհի երկրների կրած վնասների և մարդկային զոհերի համար, Պոմպեոն հայտարարել էր, որ դեռ պետք է բացահայտել իրական մեղավորներին։


Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր