Կաթողիկոսը մտել է աշխարհիկ իշխանության տիրույթ.որտե՞ղ էր նույն այդ եկեղեցին 2008-ի Մարտի 1-ին
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսը մտել է աշխարհիկ իշխանության տիրույթ, մինչդեռ աշխարհիկ իշխանությունը մինչ օրս աշխատել է զերծ մնալ հոգևոր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին այս կամ այն կերպ արձագանքելուց:
Վեհափառ, Դուք բավականին երկար դիմադրեցիք Ձեր երբեմնի գործընկեր Ռոբերտ Քոչարյանին սատարելու գայթակղությանը: Բայց, ի վերջո, տեղի տվեցիք՝ ոչ միայն համարձակվելով սատարել սեփական ժողովրդի վրա կրակած մարդուն, այլև դրա համար օգտագործում եք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Դուք ասում եք՝ եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա: Թույլ տվեք հարցնել՝ որտե՞ղ էր նույն այդ եկեղեցին 2008-ի Մարտի 1-ին: Եվ ինչո՞վ է պայմանավորված հոգևոր հովվի մտահոգությունը մեկ մարդու հանդեպ՝ այն պարագայում, երբ այդ նույն հոգևոր հովիվը անուշադրության մատնեց մի ողջ ժողովրդի»։