Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 ապր 2020 13:42

Արցախի նորընտիր նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց է նման հայտարարությամբ հանդես եկել, այն ժամանակ դիմել նաև դատախազությանը հնարավորության դեպքում խափանման միջոցի փոփոխության առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նորընտիր նախագահ,  «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված  ի՞նչ կասեք։


Նրա խոսքով, կուսակցության պատգամավորները նաև ստորագրություններ էին հավաքել։


«Բայց ուզում եմ այսօր նաև հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։


Երբ պետք էր, մենք հայտարարել ենք,  այն ժամանակ միջնորդությունը եղել է, իսկ այսօր նշում եմ՝ Հայաստանում կա արադարադատական  համակարգ և նրանց որոշելիքն է, չեմ ուզում մտնել կամ գնահատական տալ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր