Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

15 ապր 2020 14:56

Թայրով համայնքի բուժամբուլատորիան, որի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, փակ է․ աշխատակիցները ինքնամեկուսացել են տներում

Արմավիրի մարզի Թայրով համայնքի բուժամբուլատորիան, որի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, ասօրվանից փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Դավիթ Մինասյանը։


Մոտ մեկ տասնյակ աշխատակիցներին հրահանգվել է ինքնամեկուսանալ տներում, համայնքապետի փոխանցմամբ՝ նրանց կթեստավորեն մի քանի օրից։ 


Նշենք, որ կորոնավիրուսով վարակված՝ ամբուլատորիայի տնօրենը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Թայրով գյուղում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ապրիլի 13-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր