Տեսանյութ.Շատերը տեղեկացված չեն, որ իրենք շահառու են. Ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ինչ ա, օգնությունը պիտի մարդկանց հասնի րոպե առաջ

«Նախ, շատ մարդիկ տեղեկացված չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն միջոցառման շահառու: Սա պետք է ազդակ լինի, որ մենք բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերում եւ ինչ պետք է քանի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար»,-ասաց Փաշինյանը եւ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ին հանձնարարեց շատ ակտիվորեն լուսաբանել բոլոր ծրագրերը:
«Լուսաբանումն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, բոլոր շահառուները դրանից տեղյակ են, եւ հստակ ասվում է, թե քաղաքացին որտեղ է, որ պետք է անի գործողություն ծրագրից օգտվելու համար եւ որտեղ է, որ չպետք է անի որեւէ գործողություն»,-ասաց Վարչապետը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց. «Մարդիկ երբեմն չգիտեն, թե ինչպես պետք է լրացնեն դիմումները, որպեսզի հայտ ներկայացնեն կառավարության ընդունած միջոցառումներին, թեև ուղեցույց է մշակվել ու հրապարակվեն:
SMS-ի միջոցով գալիս է կոդը եւ իրենք պետք է լրացնեն: Այստեղ նաեւ տաբեր բազաների հետ համեմատելու խնդիր կա: Հիմա աշխատանք է տարվում նաև մերժված դիմումները վերլուծելու ուղղությամբ: Ինչպես արդեն նշեցի, դրանք ոչ ճիշտ լրացնելու հետեւանք են: Մենք բոլոր տեղեկատվական հարթակներն օգտագործում ենք, հեռախոսակապով աջակցում ենք մարդկանց, իսկ այսօր նաև լրացուցիչ խումբ ենք ձևավորելու, որը կօգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես պետք է լրացնել: Կան օրինակ քաղաքացիներ, որոնք չգիտեն, թե ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա նշանակում է, որ լրատվական համակարգը լավ չի աշխատում. «Կներեք, բայց ես էլ չգիտեմ, թե ՀԾՀ-ն ինչ է: Մի հատ ասեք՝ ՀԾՀ-ն ինչ է: Եթե մենք միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի իմանալը կարևոր է, պետք է մարդկանց ասել, թե դա ինչ է»:
Բաթոյանը հայտնեց, որ դա արվում է, ուղեցույցում նշված է. «Եթե շահառուն չգիտի, թե դա ինչ է, նշանակում է, որ չենք արել այնպես, որ իմանա: Մենք այսօր քաղաքացուն ասում ենք՝ ձեզ այս-այս պարագաներում օգնում ենք, բայց մենք այսօր խնդիր ունենք այդ օգնությունը արդյունավետ տեղ հասցնելու գործում»,-արձագանքեց վարչապետը՝ հավելելով, որ արդեն 5-6 անգամ քննարկել են այս հարցը ու հիմա ստիպված են քննարկել նաեւ կառավարության նիստում՝ հրապարակային: