Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

16 ապր 2020 16:05

Տեսանյութ.Պատերազմի 99-ամյա վետերանը բուժանձնակազմի համար 12 միլիոն ֆունտ է հավաքել

Կապիտան Թոմ Մուրը, որը ապրիլի 30-ին կդառնա 100 տարեկան,  Բրիտանիայի  բուժանձնակազմի համար հավաքել է ավելի քան 12 միլիոն ֆունտ:


Անցյալ տարի կոնքի կոտրվածք ստացած Մուրն իր հարյուրամյակի առիթով որոշել էր այգում հարյուր շրջան կատարել ու  նվիրատվության էջ էր ստեղծել՝ «Just Giving»: Այս մասին գրում է Euronews-ը։


Թոմ Մուրի քարոզարշավը մեծ հետաքրքրություն առաջացրեց ամբողջ Մեծ Բրիտանիայում, նրան շնորհակալություն հայտնեցին նախարարներն ու պաշտոնյաները, բրիտանական բոլոր հեռուստաալիքները, ինչպես նաև արտասահմանյան հրատարակությունները, անդրադարձան այն նախաձեռնությանը։


Կապիտան Թոմը, ինչպես նրան անվանում են ԶԼՄ-ները, ապրիլի 16-ին կատարեց  վերջին՝ հարյուրերորդ շրջանը: Նրան ուղեկցում էին Պաշտպանության նախարարության կողմից նշանակված պատվո պահակախումբը, զինվորները կանգնած էին հեռավորության վրա ՝ պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները:


Մուրի այգում մեկ շրջանը 25 մետր է: Վետերանը քայլում է՝ հենվելով հատուկ քայլակի վրա: Մուրն ի սկզբանե նախատեսել էր հավաքել 1000 ֆունտ, բայց արդյունքում հավաքվեց 12մլն ֆունտ։ Նվիրատվություն է կատարել ավելի քան 500 հազար մարդ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր