Պարետը հանգուցյալի մերձավոր ազգականներին նույնպես արգելեց Հայաստան մտնել

Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:
Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։
Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։ Պատճառն այն է, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։
Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։