Կորոնավիրուսի վարակման 42 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 1201-ի. ունենք մեկ մահ
Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1159 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 10793 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 537): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում պակասել է 14-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 402 անձ (վերջին մեկ օրում՝ 61 մարդ), 19 պացիենտ մահացել է:
***
Կորոնավիրուսից մահվան դեպքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 58-ամյա տղամարդու մոտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: