Տեսանյութ.Այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված. եթե իրականություն է՝ կոնկրետ մարդիկ պետք է դատվեն. բանակի անվան հետ են խաղացել

«Մնացած մասով, եթե թերություններ եղել են, պետք է դասեր քաղենք, որ ապագայում մեր հայրենիքի վրա նմանատիպ հարձակումներին ավելի պատրաստ լինենք»,– ասաց պատգամավորը։
Լրագրողի հարցին՝ հանձնաժողովի աշխատանքն արդարացվա՞ծ է, Մարուքյանը պատասխանեց. «Միանշանակ արդարացված է, որովհետեւ այնքան շահարկումներ են եղել պատերազմի հետ կապված. մենք ինչո՞ւ ենք կողմ եղել հանձնաժողովի ստեղծմանը, որ վերջին հաշվով տեսնենք դա շահարկո՞ւմ է, թե՞ իրականություն, եթե իրականություն է, ապա կոնկրետ մարդիկ պետք է դատվեն, եթե իրականություն չի, շահարկում է, ապա շահարկողները պետք է պատասխան տան, որովհետեւ բանակի անվան հետ են խաղացել»։
Հարցին, թե հանձնաժողովին հաջողվել է արդյոք կարևոր բացահայտումներ անել, ԱԺ նախագահը պատասխանեց, որ գործընթացը երկար կարող է տվել, սակայն դեռ չի կարող ասել, որ աշխարհացունց բացահայտումներ են եղել: