Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 ապր 2020 14:02

Նորաշենում եւս 3 անձ մեկուսացվել է, գյուղի մեծ մասին թեստավորում են. Նորաշենի բնակիչ

Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների մեծ մասին թեստավորել են եւ սպասում են պատասխաններին, երեկ եւս 3 հոգու մեկուսացրել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը։


«Բացի այն 28 հոգին, որոնց 2 օր առաջ ավտոբուսով տարան մեկուսացնելու, գյուղում եւս՝ տան պայմաններում մարդկանց թեստավորում են, երեկ եւս 3 հոգու են մեկուսացրել, մի քանիսի մոտ էլ գիտեմ, որ բացասական է եղել պատասխանը։ Չգիտես ինչու գաղտնի են անում այդ ամենը»,– ասաց համայնքի բնակիչը։

Հիշենցնենք, որ օրեր առաջ Նորաշենում տղամարդ էր մահացել, որի որդին Մոսկվայից վերադարձել էր եւ գտնվում էր կարանտինում, սակայն նրան շտապօգնության մեքենայով տարել են Նորաշեն, որպեսզի մասնակցեի հուղարկավորույանը։ Թաղմանը հարյուրավոր մարդիկ են ներկա գտնվել եւ նրանցից շատերը մոտեցել եւ ողջագուրվել են հանգուցյալի որդու հետ։


Հիշեցնենք, որ  ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում, սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր