Մոսկվայում թոքաբորբով հիվանդ քաղաքացուն թողել են իր շենքի բակի նստարանին, որտեղ էլ կինն ավելի ուշ մահացել է

Տեղեկությունների համաձայն՝ Ելենա Չուկլովա անունով կնոջը թոքաբորբ ախտորոշմամբ դեռևս ապրիլի 17-ին էին հոսպիտալացրել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ նաև լյարդի ցիռոզ է առկա։ Նշվում է, որ աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով կնոջը տուն են ուղարկել ապրիլիի 19-ին։
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են սոցաշխատողները կնոջը մեքենայից իջեցնում և նստեցնում նստարանի վրա․ պարզ երևում է նաև, որ կնոջ ինքնազգացողությունն այդ պահին բավական վատ է։
Տեղեկությունների համաձայն, չկարողանալով կապ հաստատել հիվանդի որդու հետ, սոցաշխատողները հիվանդին թողել են տան շքամուտքի մոտ, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է։