Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

20 ապր 2020 15:55

Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․ InfoPort.am

Հանրային հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, InfoPort.am-ին տեղեկացնում են հավաստի աղբյուրները։


Ղազարյանի՝ աշխատանքից ազատման պատճառների, հիմնավորումների մասին առայժմ որևէ տեղեկությունը մեզ չի հաջովում ստանալ։ Ամենայն հավանականությամբ այդ հրաժարականը պայմանավորված է ժողովրդին ուղղված վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքների մասին կադրերի արտահոսքով։


InfoPort.am-ը երեկ տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։շ Պաշտոնական մեկնաբանություններ Հանրայինում ստեղծված իրավիճակի շուրջ դեռևս չի հաջողվում ստանալ:


Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել՝ ներկայացնելով, որ Հանրայինից որևէ արտահոսք չի եղել, և տեսաուղերձի ազդանշանը բաշխվել է ևս ութ հեռուստաընկերությունների։ Սակայն վարչապետի աշխատակազմին էր բավարարել այդ հայտարարությունը, և մամուլի խոսնակը ի պատասխան հայտարարեց, որ իրենք սպաում են հիմնավոր պարզաբանումների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր