Ադրբեջանը պատրաստ է գա՞զ տրամադրել Հայաստանին.Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»          Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար    

20 ապր 2020 17:00

31-ամյա տղամարդը կալանավորվել է՝ Գեղարքունիքի մարզում Երևանի բնակչի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչն իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:


Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր