Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 ապր 2020 11:32

Տեսանյութ.«Դոմոդեդովո» օդանավակայանից երեկ գիշեր հայերին դուրս են հանել. իբր ախտահանում են, բայց խաբեցին

Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել: Տեսանյութում երեւում է, որ հայերը օդանավակայանի տարածքից դուրս հավաքված են եւ չգիտեն ուր գնալ. «Իբր ախտահանում են, բայց խաբեցին, դուրս հանեցին: Թող բոլորը տեսնեն սա, թող Նիկոլը տեսնի, որ ասի՝ իրա գծերն էնքան թուլացրել է, որ իր պետության ժողովրդին հանում են դուրս: Մի հատ օդանավն ի՞նչ է, որ չեն կարողանում բերեն»,-ասում է հայերից մեկը:


Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:


ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ:


Հիշեցնենք նաև, որ Մոսկվայից Հայաստան չվերթ եղել է ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։


Նախօրեին հայտնի դարձավ, որ «Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: «Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ»,-ասել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր