Տեսանյութ.ՀՀ ԱԳՆ-ն «Դոմոդեդովո» օդանավակայանից գիշերը հայերին դուրս հանելու մասին

Ադոնցի խոսքերով, եթե պահանջ կա, որ երկու հոգուց ավել հավաք չպետք է լինի, ուրեմն չպետք է լինի, եթե պարտադրում են, որպեսզի դիմակներ կրեն, պետք է կրել. «Եթե պահպանվեն բոլոր թելադրվող կանոնները և դրանք իրականացվեն, ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի լինի:
Մենք տեղյակ ենք, թե ինչ է եղել: Նորից եմ ուզում կրկնել, որ ՌԴ-ում մեր դեսպանությունը ձևավորել է մի մեխանիզմ, որի արդյունքում մեր քաղաքացիներն ունենում են ժամանակավոր կեցավայր մինչև հնարավոր կլինի նրանց վերադարձնել Հայաստան: «Դոմոդեդովո»-ում հավաքվելու անհրաժեշտություն չկա: Կոչ եմ անում լսել ու համագործակցել մեր դեսպանությունների հետ»: