Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 ապր 2020 15:15

Սերգեյ Լավրովը` Հայաստան մատակարարվող գազի գնի մասին

Այսօր առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովը տեսակապով հանդիպում է անցկացրել 15 երկրների ներկայացուցիչների հետ ու պատասխանել հարցերի։


Հայաստանից Սերգեյ Լավրովին հարց է ուղղել քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ բարձրացնելով Հայաստանին մատակարարվող գազի գինը, ասելով, թե ինչու անգամ ԵՄ անդամ երկրների համար գազի գինը հետին թվով իջեցվում է, իսկ Հայաստանի համար՝ մնում է հարցականի տակ։


ՌԴ ԱԳ նախարարը տրամաբանական է համարում հարցը, սակայն հավելում, որ այդ դեպքում պետք է մինչև վերջ տրամաբանական լինել։ Լավրովը նշում է, որ երբ Հայաստանի, Բելառուսի համար գազի գինը 2-3 անգամ ցածր էր շուկայականից, այն ընդունվում էր որպես շնորհված և ոչ մեկ չէր ասում, որ դա քաղաքականություն է։


«Դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, սակայն երբ գինը դարձավ այն, ինչ այսօր է, կան ինչ-որ պայմանագրային պարտավորություններ։ Ես համոզված եմ, որ Հայաստանից, Բելառուսից դիմումների քննարկման արդյունքում հաշվի առնվում են դաշնակցային հարաբերությունները։ Սակայն, ճիշտ չէ, երևի, հիշել այդ մասին, միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ նրան, որը կար դեռևս 3-4 տարի առաջ։ Այն ժամանակաշրջանում, երբ գնագոյացումը տեղի էր ունենում դաշնակցային հարաբերությունների ամբողջական հաշվի առնմամբ։ Իսկ կոնկրետ Հայաստանի հետ կապված, ապա մեր էներգետիկայի նախարարությունը, Գազպրոմն է զբաղվում այս հարցով, բայց խնդիրներից մեկը, որ քրոնիկ է ու չի լուծվում արդեն մի քանի տարի, Հայաստանում ներքին սակագներն են»,-ասում է Լավրովը։


ՌԴ ԱԳ նախարարը, անդրադառնալով դաշնակցային հարաբերություններին, ասում է, որ այն պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում։


«Եթե խոսքը տնտեսության մասին է, ապա մենք ակնկալում ենք, որ այն դատական գործընթացները, որ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների դեմ, ներառյալ Հարավկովկասյան երկաթուղիների, կկարգավորվեն՝ առանց փորձերի, այնտեղ բերել բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցներին։ Ես այս մասին բաց ասում եմ, քանի որ որոշ բարդ իրավիճակներ  են ստեղծվել, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները։ Հույս ունեմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ բավարարվածությամբ»,-ասում է Սերգեյ Լավրովը։


Լավրովը նաև հիշեցնում է վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, ասելով, որ նրանք տեսնում են «մեր դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղիները»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր