Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

23 ապր 2020 11:34

Պարետը նոր որոշում է ստորագրել՝տեղաշարժի սահմանափակումների մասին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել՝ ՀՀ տարածքում ազատ տեղաշարժի եւ տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:


Տիգրան Ավինյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Նոր որոշմամբ  փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի եւ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:


Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը եւ վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաեւ առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի եւ հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:


Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝


Մշակող արդյունաբերության հատվածում՝


Պոլիգրաֆիական գործունեություն


Թունաքիմիկատների եւ այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն


Քարի սղոցում, մշակում եւ հարդարում


Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն


Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն


Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների եւ սարքավորանքի նորոգում


Արդյունաբերական մեքենաների եւ սարքավորանքի տեղադրում


Մեծածախ առեւտուր, մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում հատվածում՝


Մեծածախ առեւտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների


Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի եւ պահեստամասերի մեծածախ առեւտուր


Հանքարդյունաբերության, շինարարության եւ քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առեւտուր


Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առեւտրի որոշ տեսակներ


Տեղեկատվություն, կապ հատվածում՝


Գրքերի հրատարակություն


Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն եւ տարածում


Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը


Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն հատվածում՝


Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ


Գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառում


Վարչարարական եւ օժանդակ գործունեություն հատվածում՝


Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ


Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝


Արհեստակցական միությունների գործունեություն


Համակարգիչների եւ կապի սարքավորանքի նորոգում


Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում


Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում


Սահմանված են նաեւ առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաեւ այլ կանոններ:


«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» եւ «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաեւ այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:


Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ կայքի միջոցով:


Մնացած մանրամասները՝ որոշման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր