Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

23 ապր 2020 12:32

Տեսանյութ.Ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում սովորողների կրթաթոշակը կրկնապատկվեց`35 հազար դրամով. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափը ավելացնել 35 հազար դրամով:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ այդ ավելացումը համապատասխանաբար կկազմի հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:


Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:


«Սա կրթաթոշակների գրեթե կրկնակի բարձրացում է: Չենք համարում, որ սա բարձր թիվ է, բայց սա շատ հստակ ազդակ է, որը նպաստում է հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդական մասնագետների ուսումնասիրությունների խթանմանը»,-ասաց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր