Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

23 ապր 2020 14:38

Թրամփը բացատրություն է պահանջել կորոնավիրուսի երկրորդ բռնկման մասին հայտարարության կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցին բեմ է հրավիրել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին եւ պահանջել է բացատրություններ տալ կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի մասին հայտարարության կապակցությամբ:


Իր հերթին, Ռեդֆիլդը հայտարարել է, որ պարբերականները սխալ են մեկնաբանել իր խոսքերը: «Ես չեմ ասել, որ ավելի վատ է լինելու. ես ասել եմ, որ ավելի բարդ է լինելու»,- Washington Post-ին ասած իր խոսքերը բացատրել է Ռեդֆիլդը: «Խնդիրը, որի մասին ես խոսում էի, ենթադրում էր, որ ավելի դժվար կլինի այն տեսանկյունից, որ մեզ մոտ միաժամանակ երկու վիրուս է տարածվլեւո»,- պարզաբանել է Ռեդֆիլդը: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ղեկավարի` նա ցանկանում էր ամերիկացիներին օգնել նվազագույնի հասցնել գրիպով վարակվելու վտանգը COVID-19-ի երկրորդ ալիքի դեպքում:


Թրամփը կտրականապես առարկել է Ռեդֆիլդին` հայտարարելով, որ կորոնավիրուսի աշնանային ալիքի դեպքում հիվանդությունն այն վարակունակությունը չի ունենա, ինչ այս գարնանն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր