Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 ապր 2020 15:23

Այժմ Ռուսաստանի տասնամյակն է սկսվում.ԱՄՆ-ի ու Չինաստանի ավերակների վրա Ռուսաստանը շուտով նոր ԽՍՀՄ կստեղծի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, գրում է rusjev.net կայքը:


Ժիրինովսկիի կարծիքով՝ այնպիսի հսկայական պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը, շուտով կփլուզվեն, իսկ դրանց ավերակների վրա Ռուսաստանը նոր ԽՍՀՄ կստեղծի:


Քաղաքական գործիչը ԽՍՀՄ-ի վերածնունդը կանխատեսել է մոտակա տասնամյակի ընթացքում:


«Այժմ Ռուսաստանի տասնամյակն է սկսվում: ԱՄՆ-ի դեմ պայքարում Չինաստանը կխեղդվի: Բայց ԱՄՆ-ն կպարտվի: Ռուսական քարտեզ է ստացվում, քանի որ երկու հսկա երկիր կփորձեն միմյանց հաղթել»,-ասել է Ժիրինովսկին:


Նա նաև կանխատեսել է, որ Մեծ Բրիտանիայից հետո Եվրամիությունը կլքեն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:  Դրանից հետո, նրա խոսքով, Արևելյան Եվրոպայի երկրները կխնդրեն նոր ԽՍՀՄ-ի կազմում ներառվել:


«Բոլորը նորից կսողան մեզ մոտ: Մենք կվերականգնենք ԽՍՀՄ-ի սահմանները, բայց ոչ հանրապետությունների միությունը՝ միայն շրջանների, երկրամասերի իրավունքով: Նրանք կխնդրեն: Մենք ուղղակի կսպասենք առանց որևէ մեկին ստիպելու»,-եզրափակել է իր խոսքը Ժիրինովսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր