Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

24 ապր 2020 13:22

Ուկրաինայի հայերը քննադատել են փոխարտգործնախարարի նամակը,թե Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը

«Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը եւ Գոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, եւ այդ հանցագործությունները չճանաչելու ցանկացած կոչ մենք համարում ենք ցեղասպանության շարունակություն։ Այս մասին, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, ասվում է Դոնեցկի մարզում Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ։


«Ուկրաինայում քաղաքական կյանքը ապրիլի 24-ի նախօրեին առանց այդ էլ ոչ հասարակ իրավիճակը սրվում է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վ․ Բոդնարի՝ Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցին մասնակցելուց ձեռնպահ մնալու կոչից հետ։


Հայերը Ուկրաինայում ապրում են ավելի քան 1000 տարի, նրանք հանդիսանում են եւ իրենց համարում են այս երկրի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց լիարժեք ներգրավվածությունը բոլոր հասարակական եւ քաղաքական գործընթացներում, անմնացորդ նվիրվածությունը եւ տված կյանքերը հանուն Ուկրաինայի բարօրության, կասկածից վեր են։


Ուկրաինայի տասնյակ քաղաքային, մարզային եւ շրջանային խորհուրդներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։


105 տարի առաջ շատ հայեր, որոնց հաջողվել է փրկվել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից, նոր տուն են գտել Ուկրաինայում, նրանցից շատերը նաև զոհվել են Գոլոդոմորի ժամանակ։ Ուկրաինայի հայերի համար Ցեղասպանությունը եւ Գոլոդոմորը ընդհանուր ողբերգություն են, եւ այդ հանցագործությունները չճանաչելու ցանկացած կոչ մենք համարում ենք ցեղասպանության շարունակություն։


Մեր երեխաները իրենց ուկրաինացիներ են համարում, մենք սովորեցնում ենք նրանց ապրել եւ հասկանալ իրենց բազմամշակույթ ժառանգությունը։ Եւ ցեղասպանության հարցը չպետք է քաղաքական սպեկուլյացիաների մաս լինի պետությունների միջեւ։ Ցեղասպանությունը ժողովրդի եւ ազգի վերապրելու հարց է, ոչ թե քաղաքականության հարց։


Դոնեցկի մարզի հայկական կազմակերպության կողմից հայտարարում ենք հարցը հօգուտ այսրոպեական եւ քաղաքական շահերի այդպես դնելու անթույլատրելիության մասին։


Համավարակի կարանտինի հետ կապված՝ երկրում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք կանցկացնենք հիմնականում վիրտուալ տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։


Ինչպես հաղորդվել էր նախկինում, Ուկրաինայի փոխարտգործնախարար Վ․ Բոդնարի նամակում նշվել էր, որ Ուկրաինան չի ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունը, եւ դիվանագետը խնդրել էր ուկրաինացի պատոնյաներին ձեռնպահ մնալ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելուց եւ հրաժարվել այդ տերմինն օգտագործելուց։


Ավելի վաղ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Դարիա Վոլոդինան իր վրդովմունքն էր հայտնել պաշտոնյայի նամակի կապակցությամբ:


Այսօր ամբողջ Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, հաղորդում է կայքը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր