Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

25 ապր 2020 15:12

Գրին քարտի սառեցումը ԱՄՆ ներգաղթը կասեցնելու երկարաժամկետ ծրագրի մաս է․ WP

Միացյալ Նահանգների նախագահի հրամանագիրը, որով սառեցվել է գրին քարտերի տրամադրումը, ավելի երկարաժամկետ ծրագրի միայն մի մասն է։ Այդ ծրագիրն ուղված է ԱՄՆ ներգաղթը նվազեցնելուն։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post-ին։

Մինչ այս նշվում էր, որ ԱՄՆ նախագահն այս հրամանագիրը ստորագրել է, որպեսզի ներգաղթը չսրի Նահանգներում աշխատատեղերի պակասը, որ խստացել է կորոնավիրուսի պայմաններում։ Սակայն հիմա արդեն ենթադրվում է, որ դա միայն մի քայլ, առաջին քայլ է՝ ԱՄՆ-ն ներգաղթի համար փակելու քաղաքականության մեջ։


Թրամփի խորհրդականներից Սթիվեն Միլլերը փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու ամսով ժամանակավոր սահմանափակման կիրառումը միայն սկիզբն է։ Դրանից հետո, ըստ խորհրդականի, սահմանափակվելու են Միացյալ Նահանգներում օտարերկրացիների աշխատանքի հնարավորությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր