Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

25 ապր 2020 15:33

Աղի փոխարինիչները կարող են օգնել հարյուր հազարավոր մահերի կանխմանն աշխարհում

Աղի փոխարինիչները կարող են օգնել հարյուր հազարավոր մահերի կանխմանն աշխարհում: Եթե, օրինակ, արյան ճնշումն իջեցնելու համար Չինաստանում աղի փոխարինիչներ ներդրվեն, ապա տարեկան հնարավոր է սրտանոթային հիվանդություններից մահվան մոտ 460.000 դեպք կանխել, այդ թվում` 208.000-ը` ինսուլտի պատճառով, իսկ 175.000-ը` սրտի հիվանդությունների: Այս մասին հայտնում են ավստրալական Գլոբալ առողջապահության ինստիտուտի փորձագետները:


Xinhua-ն գրում է, որ աղի փոխարինիչները կարող են տարեկան մոտ 120.000-ով կրճատել երիկամների քրոնիկ հիվանդության դեպքերը:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում մահացության մոտ 30 տոկոսի պատճառը սրտանոթային հիվանդություններն են, որոնց հիմնական ռիսկային գործոնը հիպերտոնիան է, որն էլ իր հերթին հաճախ աղի բարձր պարունակությամբ սննդակարգի արդյունք է:


Մասնագետների կարծիքով` սովորական կենցաղային աղից կալիումիով հարստացված աղի փոխարինիչներին անցումը կարող է տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք փրկել Չինաստանում, որտեղ նատրիումի ընդունումը համեմատաբար բարձր է, որի մեծ մասը գալիս է ճաշի պատրաստման ընթացքում կամ սեղանի ժամանակ ավելացված աղից:


Աղի փոխարինիչներն ավելի քիչ նատրիումի քլորիդ են պարունակում, քան սովորական աղը (մոտ 70 տոկոս նատրիում եւ 30 տոկոսը կալիումի քլորիդ): Այս հարաբերակցությունը մեծ օգուտ է պարունակում առողջության համար, ընդ որում, համիտարբերությունն աննշան է մարդկանց մեծ մասի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր