ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

27 ապր 2020 15:52

Միամիտ չենք, որ չհասկանանք՝ քամին ո՞ր կողմից է փչում. Սեդա Սաֆարյան

«Փեսաս մասնակցում է քննչական գործողություններին: Հետաքրքիր շախմատ են խաղում: Չեն հասկանում, որ այդ բոլորը ես հասկանում եմ: Շատ վրդովված ու վիրավորված եմ: Ես իմ կողքին չեմ տեսնում ուժեր, որոնք այսօր իմ կողքին պետք է կանգնած լինեին». ապրիլի 27-ին «Փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ հարձակման և շարժառիթների» թեմայով քննարկմանն ասաց ինքը՝ տուժած Ս. Սաֆարյանը:
     «Հետաքրքիրն այն է, որ բաժնում տրվեց Աննա Դանիբեկյանի անունը. թե Ա. Դանիբեկյանն ինչ կապ ուներ այս գործի հետ, չկարողացա հասկանալ: Այդ հետաքրքրասերը, որ զանգել-հետաքրքվում էր, թե մենք ինչ կապ ունենք Ա. Դանիբեկյանի հետ, ինձ համար հասկանալի չէր:
     Ըստ փաստաբանի՝ միամիտ չեն, որպեսզի չհասկանան, թե քամին որտեղից կարող է փչել:
     «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան. ինձ համար մեկ է՝ նրանցից ո՞ր մեկի խումբն է նախաձեռնել այս պատմությունը»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
     Նա հայտնեց, որ իր անձնական կապերի միջոցով կփորձի պարզել, թե ովքեր են հարձակում կատարածները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր