Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

28 ապր 2020 10:56

Նոր «չիստկա». Պետական կառավարման համակարգում ազատվելու են «Սերժի մնացորդներից».«Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պետական ապարատում նոր «չիստկա» են սկսելու։ Սա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հայտարարած «խաչակրաց արշավանքի» հետ, երբ նա իր «լայվերից» մեկում հայտարարեց, որ հեղափոխության նոր ալիք է սկսվում, որի շրջանակներում պետք է ողջ պետական համակարգը «մաքրել Սերժի մնացորդներից»։


Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Սերժի մնացորդներից» մաքրելու նպատակով վարչապետի աշխատակազմն արդեն իսկ Փաշինյանին է ներկայացրել պետական համակարգում աշխատողների ամբողջական ցուցակը, որտեղ հանգամանալից ներկայացված է, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ քաղաքական թիմի անդամ է եւ երբ է ընդունվել աշխատանքի։


Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության համար «անցանկալի» կադրերը գլխավորապես միջին օղակի պաշտոնյաներ են, որոնք առաջիկայում հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր