Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

28 ապր 2020 12:37

Հայաստանում հավանաբար ուռճացնում են կորոնավիրուսով վարակվածների թիվը. չվարակվածներին մեկուսացնում են վարակված հիվանդների հետ միասին.ՀԿ

Չի բացառվում, որ Հայաստանում արվում է ամեն ինչ` կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշների ցուցանիշները մեծացնելու եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից գումար ստանալու համար: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Paracelsus հասարակական կազմակերպության հիմնադիր Նունե Ներսիսյանը:


Այդ մասին են, նրա խոսքով, վկայում բազմաթիվ հաղորդումները, ըստ որոնց չվարակված մարդկանց մեկուսացնում են վարակված հիվանդների հետ միասին: Նա պարզաբանեց, որ դա արվել է Մարալիկի ծննդատան աշխատակցուհու դեպքում:


«Բացի այդ, սոցիալական ցանցի օգտատեր Էլինա Այվազյանն անձնական նամակ է գրել ինձ, իսկ ապա տեղադրել է նաեւ իր էջին` ասելով, որ մարդկանց 100 հազարական դրամ է տրվել` սրտի կաթվածից մահը կորոնավիրուսից մահվանը վերագրելու համար: Մեկ այլ օգտատեր` Մարի Դալաքյանը, հայտարարել է, որ իր բարեկամուհուն դրական թեստով եւ սուր թոքաբորբով տեղափոխել են Մալաթիա-Սեբաստիայի «Սուրբ Աստվածածին» ծննդատուն, եւ նրան որեւէ օգնություն, բացի ջերմաստիճանը չափելուց, չի ցուցաբերվել»,- հավելեց Նունե Ներսիսյանը:


Նա նկատեց, որ ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահպանում, եւ մարդիկ գնում են` ուր ուզեն, իսկ թերթիկներ լրացնելը պարզապես քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու միջոց է:


«Երկրում ոչ թե իրական, այլ միայն հոգեբանական արտակարգ դրություն է»,- շեշտեց Նունե Ներսիսյանը:


Անդրադառնալով Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին` ՀԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ «այսօր իշխանությունները պետական մակարդակով ռեկետ են իրականացնում, երբ իրենք պարգեւավճարներ են իրենց համար դուրս գրում ներկայիս պայմաններում»:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր