ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

28 ապր 2020 15:33

Մարուքյանը նախարարի պատասխանից հետո լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է  Պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ կառավարության ներկայացրած բյուջեի փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովին զրկում է բյուջեի հետագա փոփոխությունները քննարկելու և կարծիք հայտնելու իրավունքից:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ կողմ են որակյալ, էֆեկտիվ ծախսերին, բայց այս նախագիծն այն մասին է, որ Կառավարությունը բյուջեի ֆինանսական շարժերն անի առանց ԱԺ-ի համաձայնության:


« Ի՞նչն է խանգարում, որ տարվա ընթացքում (պարզ է, չէ՞, որ ամբողջ տարին արտակարգ դրություն չի լինելու) կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, խորհրդարանը հավաքվի: Դուք խորհրդարանից ուզում եք, որ ամբողջ տարին չգաք խորհրդարան, բյուջեի փոփոխությունների համար և գաք միայն դեֆիցիտի պարագայում: Դեֆիցիտի մասով խնդիր չկա: Լավ, խորհրդարանի  պատգամավորները կարծիք չասե՞ն բյուջեի ծախսերի այս ու այն կողմ տեղափոխելու վերաբերյալ: Էդ մի կարծիք ասելու հնարավորությունն է մնացել, հիմա դուք այս փաթեթով առաջարկում եք, որ խորհրդարանն ինքն իրեն զրկի այդ իրավունքից»,- հայտարարեց Մարուքյանը:


Ջանջուղազյանն ասաց, որ խոսքը միայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ժամանակահատվածի մասին է:


«Դուք ասում եք՝ արտակարգ դրությունը կդադարի, մինչդեռ աշխարհում կարծես թե ոչ ոք հանձն չի առել ասելու, թե երբ է ավարտվելու այս ամենը, և երբ է աշխարհը վերադառնալու իր բնականոն հունին։ Մենք կարծում ենք, որ այս կարճաժամկետ հատվածի համար ամբողջությամբ կիրառելի է այն նախագիծը, որը մենք առաջարկում ենք»,- ասաց Ջանջուղազյանը:


Մարուքյանը նաև պնդեց, որ կառավարության ներկայացրած աջակցության ծրագրերը հասցեական չեն, և հազարավոր մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն, զրկվել են այդ աջակցությունից:


Ջանջուղազյանի պատասխանից հետո ԼՀԿ ղեկավարը լքեց նիստերի դահլիճը՝ դուռը աղմուկով փակելով: Թեման շարունակեց նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով պնդեց.


«Կառավարությունը ուզում է ԱԺ-ն իր լծակներից հրաժարվի ու ասի՝ հարգելի՛ Կառավարություն, ոնց ուզում ես, գումարները ծախսի»:


Հիշեցնենք`«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին Ֆինանսների նախարարության առաջարկը հավանության արժանացավ  Կառավարության  ապրիլի 23-ի նիստում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր