Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

30 ապր 2020 14:31

Ծննդյան արարողություն և ահա հետևանքը՝Ներքին Սասնաշենում կորոնավիուսով վարակվել է 2 ընտանիք. վարակը փոխանցվել է զոքանչից

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում կորոնավիրուսի վարակման 6 դեպք կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց համայնքապետ Անդրանիկ Շամոյանը։


Նա ասաց, որ 2 ընտանիքում է դեպքը գրանցվել. «Հիմա մեկուսացված են 2 ընտանիքի անդամներն էլ։ Մի ընտանիքում երեկ է եղել, այսօր մյուս ընտանիքը, ընդհանուր 6 հոգի են։ Հիմա նորից թեստավորման ենք ուղարկել, սպասում ենք թեստերի պատասխաններին»,- պատմեց Շամոյանը։


Համայնքապետը հայտնեց, որ մի ընտանիքում ծննդյան արարողություն է եղել, որին մասնակցել է նաեւ Ներքին Բազմաբերդի բուժքույրը, որից էլ տարածվել է վիրուսը. «Տղայի ծննդյն արարողությունն էր ապրիլի 24-ին, մասնակցել է նաեւ իր զոքանչը՝ Ներքին Բազմաբերդի բուժքույրն է ու այդպես տարածվել է»։


Շամոյանը հայտնեց, որ ամբողջ գյուղը ինքնամեկուսացված է. «Միայն ես եմ դրսում այս պահին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր