Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 մայիս 2020 15:55

Կրակոց Սարի Թաղում. 33-ամյա քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել. նա դատարանի կողմից գրավով ազատ էր արձակվել

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։


Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում եւ դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր