Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

04 մայիս 2020 12:52

Հայաստանում աշխատող քաղաքացիների ավելի քան մեկ երրորդին գործազրկություն է սպառնում. «Իմ քայլը»

Կորոնավիրուսի հետեւանքոց առաջացած տնտեսական կապերի խախտումը եւ խզումն այսպես թե այնպես ազդել են աշխատողների վրա ամբողջ աշխարհում: Այս մասին մայիսի 4-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Խոսքը, ըստ նրա, մոտ 3.3 միլիարդ մարդու մասին է: «Ըստ կանխատեսումների` միջին եկամուտ ունեցող երկրներում ժամավճարը կնվազի մոտ 7 տոկոսով, ինչը կազդի մոտ 100 միլիոն մարդու վրա: Առավել խոցելի են մարդիկ, ովքեր աշխատում են սննդի կազմակերպման, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, անշարժ գույքի, մշակող արդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում»,- ասաց Զեյնալյանը:

Նա ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում նշված ոլորտներում աշխատում էր մոտ 209 հազար քաղաքացի, ինչը կազմում է երկրում աշխատող մարդկանց ընդհանուր թվի մոտ 35 տոկոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր