Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար       Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է    

05 մայիս 2020 16:35

«Իմ քայլը». Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին

ԱԺ քննարկմանը ներկայացված օրինագիծը մի շարք փոփոխությունների է ենթարկվել եւ ենթադրում է, որ հանրապետության տարբեր համայնքների ղեկավարները նվիրատվություն ստանալու դեպքում պետք է հայտարարագրի տվյալ նվիրատվությունը՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից: Այս մասին ԱԺ նիստում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում հավելումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի հեղինակներից մեկը՝ Սոնա Ղազարյանը:


Նա նշեց, որ համայնքների ղեկավարները պարտավոր կլինեն հայտնել նվիրատվության մասին միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է 100 000 դրամը: Ընդ որում, Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել 1 մլն դրամը գերազանցող նվիրատվության մասին: «Երեւանի քաղաքապետը պարտավոր կլինի հայտնել այդ մասին քաղաքապետարանի Erevan.am  կայքի միջոցով»,-ասաց Ղազարյանը:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր