Տեսանյութ.Քյանդրբազություն.Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ Միքայել Մինասյանի հետ, իրենք կապ ունեին

«Հիմա կարող է Փաշինյանը ասի՝ սուտ են ասում: կարող է ասի՝ այո, ես հանձնարարել եմ: Ես ուրիշ հարց եմ տալու Փաշինյանին, բայց վստահ եմ, որ իրենց պատգամավորներից ասած կլինեն, որ հարցը հնչեցնեն, որ ինքն էլ պատասխանի ու այդ թնջուկը հանգուցալուծում ունենա»,-ասաց Մարուքյանը:
Նա եւս մեկ անգամ հերքեց, թե կապ ունի կամ կապ է ունեցել Միքայել Մինասյանի հետ. «Շահեկան է մարդկանց կապել նախկին իշխանությունների տարբեր մարդկանց հետ: Հիմա տեսա՞ք, որ ես կապ չունեմ, իրենք կապ ունեին: Երեկ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Վանեցյանն ու Մինասյանը հին ընկերներ են: Այսինքն դուք Մինասյանի հին ընկերոջը նշանակել էիք ԱԱԾ պե՞տ: