Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 մայիս 2020 15:07

Ավիատոմսերն աշխարհում կարող են 50 տոկոսով թանկանալ՝ նախազգուշացնում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան

Ավիատոմսերի գներն աշխարհում օդային հաղորդակցության լիարժեք վերսկսումից հետո կարող են բարձրանալ առնվազն 50 տոկոսով, նախազգուշացնում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):


Սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ ներկայիս առաջարկությունների համաձայն ավիափոխադրողներին կարող են ստիպել ազատ թողնել տեղերի մի մասը ինքնաթիռի սրահում, ինչն էապես կաղդի եկամտաբերության վրա: Հիշեցնենք, որ ապրիլի վերջի դրությամբ աշխարհում կրճատվել է թռիչքների մոտ 95 տոկոսը:


Որոշ ավիաընկերություններ, այդ թվում` Delta-ն եւ EasyJet-ը, արդեն հայտարարել են, որ որոշ ժամանակով կհրաժարվելեն մեջտեղի նստատեղերից օդանավերի սրահներում` ուղեւորների միջեւ անվտանգ հեռավորություն ապահովելու համար: Քննարկվում է նաեւ պլաստիկ էկրանների տեղադրումը նստատեղերի միջեւ, հայտնում է ՌԳ-ն` վկայակոչելով NBC News-ը:


Թղթե մենյուներն ու ամսագրերը թռիչքի ժամանակ նույնպես անցյալում կմնան: Նույնիսկ ուտեստները թռիչքի ընթացքում բոլորովին այլ տեսք կունենան: American Airlines-ը հայտարարել է, որ ալկոհոլ կամ սնունդ չի տրամադրի ուղեւորներին ներքին չվերթների դեպքում, միայն` միջազգային թռիչքների ժամանակ: United-ը ուղեւորներին նախապես փաթեթավորված եւ կնքված ըմպելիքներ կառաջարկի, իսկ Delta ուղեւորներին կոչ է արել իրենց հետ սնունդ վերցնել` «հաճախորդների եւ աշխատողների միջեւ ֆիզիկական շփումը նվազեցնելու համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր