Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 մայիս 2020 15:40

Տեսնում եմ, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցություն ունենում են նրանց վրա

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շատ վատ է գնահատում չճանաչված երկրների դեպքում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքների իրացումը։  Այս մասին Ա.Բեգլարյանն ասաց ասուլիսի ժամանակ։


Նա նշեց, որ այդ մասին ինքը բազմիցս է արտահայտվել, նաև 2019 թ. նոյեմբերին Ավստրիայում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին։ Ա.Բեգլարյանի խոսքով, համաժողովի մասնակիցները,  Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարն  ընդունել են, որ փաստացի չի գործում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, մասնավորապես չճանաչված երկրներում բնակիչները զրկված են բազմաթիվ  իրավունքներից։


«Այս մասին ես բարձրաձայնել եմ նաև Եվրոպայի խորհրդում և համաժողովի ժամանակ սեպտեմբերի 30-ին, տարբեր հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, բոլորն ընդունում են, որ խնդիրը կա, ինչ-որ ձևով պետք  է լուծում տանք այդ խնդրին, փաստացի որևէ մեկն որևէ առաջընթացին ուղղված քայլ չեն կատարում։ Օրինակ, Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները չեն ցանկանում այցելել Արցախ՝ քաղաքականացնելով խնդիրը։ Ես ասում եմ՝ այցելեք  և տեսեք, թե տեղում ինչ հաջողությունների ենք հասել, ինչ հիմնախնդիրներ կան, մեզ օգնեք մարդու իրավունքներն ավելի պաշտպանված դարձնենք այստեղ, բայց չեն ցանկանում գալ։ Փաստացի, սա շատ քաղաքականացված խնդիր է, և կոնկրետ մեր օրինակով տեսնում եմ, որ ադրբեջանական  ճնշումներն ազդեցությունում ունենում են նրանց վրա»,- ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։


Նշենք, որ Արտակ Բեգլարյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց 2019թ. իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, որտեղ անդրադարձ կա տարբեր իրավունքներին, խոցելի խմբերի խնդիրներին, տարբեր ուղղություններով մարդու իրավունքների պաշտպանությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր