Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու146, մահվան՝ 1նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3175 է
Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք: Մահացել է1 քաղաքացի:Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267, փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի:
Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է:
Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: